Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Գեորգի Ղազանչյանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
48-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Վրաստանի և Իրաքի տարբեր տարիքային հավաքականներ, մարզել մի շարք վրացական թիմեր։ Եղել է նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականի և «Հատիս» ակումբի գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը կխաղա Եվրոպայի B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Կոսովոյի և Մոլդովայի թիմերի հետ: Հանդիպումները կկայանան հուլիսի 12-21-ը Ռումինիայի Պիտեշտ քաղաքում:
Ֆոտո՝ ՀԲՖ


