Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունից առաջ ընկերական խաղ է անցկացրել Ռուսաստանի թիմի դեմ և համառ պայքարում պարտվել 82-90 հաշվով:
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետ բասկետբոլիստն էր Դանիել Կիրակոսյանը, որը վաստակել է 32 միավոր, գրանցել երեք ռեբաունդ և կատարել 5 ասիստ:


