Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին կմեկնի ԱՄՆ

12:41 / 07.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 21-23-ը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կմասնակցի ընկերական մրցաշարի, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Մինի մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Իռլանդիան և Գվատեմալան:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլին, որտեղ ընդգրկված է C ենթախմբում և կմրցի Ալբանիայի ու Ավստրիայի հետ: Փետրվարի 25-ին հայկական թիմը կընդունի ալբանացիներին, իսկ նոյեմբերի 24-ին կմրցի ավստրիացիների հետ:

Երկու հանդիպումներն էլ կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ