Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա` ԱԱ-2027-ի նախընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացնելու համար, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Ալբերտ Թադևոսյան, Անդրե Սպայթ Մկրտչյան, Քրիս Ջոնս, Զակ Թավիտյան, Արտյոմ Թավաքալյան, Գաբրիել Աճեմյան, Յուրա Մելիքյան, Դավիթ Խաչատրյան, Կարեն Մելիքյան, Դանիել Կիրակոսյան, Հայկազ Գրիգորյան, Միհրան Ներսես։
Կարաչիչի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև հույն մասնագետ Կոստաս Պապավասիլեոուսը և Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը։
Ալբանիա - Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հայ բասկետբոլիստները նախընտրական փուլի C խմբի նախորդ երեք խաղերում մեկ հաղթանակ են տարել, կրել են երկու պարտություն և 4 միավորով երկրորդ տեղում են։ Ալբանիայի թիմը անցկացրած երկու խաղում էլ պատվել է և վերջին տեղում է։


