Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2027թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության համար հայտ է ներկայացրել, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:
ԱԱ-ի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին և կավարտվի մեկ տարի անց:
Ընտրական մրցաշարի երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կշարունակի 2025 թվակաանի հունիսին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության կրկնակի չեմպիոն է: Այս ամիս Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը Լոս Անջելեսում երկու ընկերական հանդիպում էր անցկացրել Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ (74-107, 83-98):


