Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար՝ հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:
2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:
Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-ից 31-ը Սան Մարինոյում:
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:
Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը (մրցավայրի անունը դեռևս հայտնի չէ), իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: