Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2027թ․ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի տնային հանդիպումները կանցկացնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ավստրիայի և Ալբանիայի թիմերը։
Հայաստան - Ալբանիա խաղը կկայանա 2024թ․ փետրվարի 25-ին, իսկ Հայաստան – Ավստրիա հանդիպումը՝ 2024թ․ նոյեմբերի 24-ին։
ԱԱ-2027․ Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


