Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակն ու նախախաղային մարզումը

10:43 / 24.11.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 24-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլում կանցկացնի երրորդ հանդիպումը` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընդունելով Ավստրիայի թիմին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանը ներկայացրել է ազգային թիմի վերջնական հայտացուցակը: Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել մարզահամերգային համալիրում:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

  • 11. Անդրե Սպայթ-Մկրտչյան
  • 7. Քրիս Ջոնս
  • 15. Արայիկ Գևորգյան
  • 10. Դանիել Կիրակոսյան
  • 8. Դանիել Գևորգյան
  • 24. Արտյոմ Թավաքալյան
  • 5. Ալբերտ Թադևոսյան
  • 88. Ալեքսեյ Չիժենոկ
  • 35. Զակ Տավիտյան
  • 9. Կարեն Մելիքյան
  • 77. Յուրա Մելիքյան
  • 21. Արկադի Մկրտչյան

Հայաստան - Ավստրիա խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը փետրվարի 22-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիայի հավաքականին, իսկ երեք օր անց մարզահամերգային համալիրում 84-79 հաշվով առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի մարզիչի պաշտոնակատար. «Ավստրիան ունի ուժեղ կազմ, իսկ մենք` հաղթաթղթեր»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա