Logo

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի բաց մարզումը

19:24 / 24.02.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում է անցկացրել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականը փետրվարի 25-ին 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ տուրում կընդունի Ալբանիայի ազգային թիմին, խաղը նույնպես կանցկացվի Մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականն ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի առաջին խաղում Վիեննայում 91-106 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին:

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ