Բասկետբոլի դպրոցականների առաջնություն կանցկացվի Հայաստանում, հայտնում է մարզաձևի ֆեդերացիան:
Մրցաշարը կաննցկացվի Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո: Մրցաշարի նպատակն է դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացումը, առողջ ապրելակերպի քարոզումը և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերումը:
Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն։
Սեմինարը կազմակերպվել է մարզպետարանների պատասխանատուների, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 70 ներկայացուցիչների համար, որոնք իրականացնելու են մրցաշարի համայնքային և մարզային փուլերի կազմակերպչական աշխատանքները։
Ֆոտո` ՀԲՖ