Logo

Բասկետբոլի ԱԱ․ Սերբիան դուրս եկավ եզրափակիչ

17:01 / 08.09.2023Բասկետբոլ
null

Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում շարունակվող բասկետբոլի աշխարհի առաջնությունում հայտնի է դարձել եզրափակիչի առաջին մասնակիցը:

Սերբիայի հավաքականը 95-86 հաշվով առավելության հասավ Կանադայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Սերբերի կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստն «Ատլանտա Հոքսի» պաշտպան Բոգդան Բոգդանովիչն էր, որը վաստակեց 23 միավոր: Կանադայի կազմում նույնքան միավորով ամենաարդյունավետը «Նյու Յորք Նիքսի» հարձակվող Ար Ջեյ Բարեթն էր:

Եզրափակիչում սերբերը կխաղան ԱՄՆ - Գերմանիա զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա