Բասկետբոլի աշխարհի 2023 թվականի առաջնության երկրորդ խմբային փուլի ավարտից հետո հայտնի են այն 8 ազգային հավաքականները, որոնք կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Բասկետբոլի ԱԱ, քառորդ եզրափակիչի զույգերը
Սեպտեմբերի 5
Լիտվա - Սերբիա՝ 12:45-ին
Իտալիա - ԱՄՆ՝ 16:40-ին
Սեպտեմբերի 6
Գերմանիա - Կանադա՝ 12:45-ին
Լատվիա - Սլովենիա՝ 16:40-ին
Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ: Առաջնությունում կանցկացվի ընդհանուր 92 խաղ՝ 32 հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարն անցկացվում է միանգամից երեք երկրների՝ Ինդոնեզիայի, Ճապոնիայի ու Ֆիլիպինների տարածքներում:
Հիշեցնենք՝ աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է, որն այս առաջնությունում չէր հաղթահարել L խմբի արգելքը: