Logo

Բասկետբոլի ԱԱ․ ԱՄՆ-ի հավաքականը մնաց առանց մեդալի

15:07 / 10.09.2023Բասկետբոլ
null

ԱՄՆ-ի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել Ինդոնեզիայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում ավարտին մոտեցող բասկետբոլի աշխարհի առաջնությունում։

Երրորդ տեղի համար խաղում ամերիկացիները 118-127 հաշվով պարտվեցին Կանադայի հավաքականին։ Հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Հյուսթոն Ռոկետսի» ներկայացուցիչ Դիլոն Բրուքսը, որը Կանադայի հավաքականի կազմում վաստակեց 39 միավոր։ ԱՄՆ-ի հավաքականի կազմում ամենաարդյունավետը «Մինեսոտայի» խաղացող Էնտոնի Էդվարդսն էր՝ 24 միավոր։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը սենսացիոն պարտություն էր կրել Գերմանիայի թիմից, որը սեպտեմբերի 10-ին տիտղոսը կվիճարկի Սերբիայի հավաքականի հետ։

Աշխարհի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է, որն այս առաջնությունում չէր կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա