Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը ելույթը պարտությամբ է ավարտել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում:
B ենթախմբի չորրորդ խաղում հայ բասկետբոլիստները 59-78 հաշվով պարտվել են Լյուքսեմբուրգի թիմին։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր։ Նա վաստակել է 19 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի Մ18 հավաքականի նախորդ խաղերի արդյունքները
- Ջիբրալթար - Հայաստան՝ 64-81
- Հայաստան - Մոլդովա՝ 69-82
- Ադրբեջան - Հայաստան՝ 76-65


