Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը դարձավ աշխարհի 11-ակի չեմպիոն: Ավստրալիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում ամերիկուհիները 83-61 հաշվով հաղթեցին Չինաստանի հավաքականին:
ԱՄՆ-ի թիմից ամենաարդյունավետը Էյջա Ուիլսոնն էր, որը վաստակեց 19 միավոր: Չինացիների կազմում ամենաարդյունավետը Լու Յուերիուն էր՝ 19 միավոր:
Ամերիկուհիների համար այս հաղթանակը 4-րդ անընդմեջն էր աշխարհի առաջնությունում։ Նրանք նաև հաղթել էին 2010, 2014 և 2018 թվականներին:
ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ավստրալիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում ուժեղ է գտնվել Կանադայի թիմից՝ 95-65: