Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում ավարտեց իր ելույթները և պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76-59 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Մողոյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:


