«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն բացատրել է, թե ինչ նպատակով է ակումբը գումար փոխանցել Մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային:
«Ակումբի հետ 2013-ից 2018 թվականներին կապ ունեցող շատ մարդիկ այսօր դատարանում ցուցմունք են տվել: Բազմաթիվ կասկածներ արդեն փարատվել են, որոնք կային գործի քննության մեկնարկից հետո:
Մենք գումար ենք վճարել ոչ թե մրցավարների վրա ազդելու, այլ խորհրդատվական զեկույցներ ստանալու համար: Մենք ունեցել ենք ուժեղագույն թիմ ու հաղթել ենք տիտղոսներ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ»,-Բարտոմեուի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» մեղադրանք է առաջադրվել Իսպանիայի Մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային գումար վճարելու ու մրցավարների վրա ազդեցություն գործելու հատկանիշներով:


