Logo

Բարտոմեու. «Թաքցնելու ոչինչ չունենք»

22:02 / 16.02.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է ակումբի կողմից իսպանական մրցավարական կոմիտեի պաշտոնյային կաշառելու վերաբերյալ մեղադրանքները:

«Անհեթեթություն է կարծել, թե մենք որևէ մրցավարի կաշառել ենք: Թաքցնելու ոչինչ չունենք: Գոյություն ունեն հաշվետվություններ, դրանք կազմվում են ինչպես հիմնական թիմի, այնպես էլ «Բարսելոնա Բ»-ի համար:

Եթե մենք ազդեինք մրցավարների վրա, ապա նրանք չէին չեղարկի «Աթլետիկոյի» դարպասը խփած մեր գոլը, որը մեզ թույլ կտար դառնալ Լա լիգայի չեմպիոն: Օրինակները բազմաթիվ են»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն:

Հիշեցնենք, որ կատալոնացիները 2016-ից 2018 թվականներին 1,4 միլիոն եվրո են վճարել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի տեխնիկական գծով փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Էնրիկես Նեգրեյրային:

Գործը հետաքննում է Կատալոնիայի դատախազությունը: Էնրիկես Նեգրեյրան արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ վճարվումները կատարվել են խորհրդատվական աշխատանքի համար, իսկ մրցավարները «Բարսելոնային» մասնակցությամբ հանդիպումները սպասարկել են այնպես, ինչպես բոլոր թիմերի դեպքում:

Այնուամենայնիվ, Էնրիկես Նեգրեյրան հարկային մարմիններին չի կարողացել ցույց տալ ոչ մի փաստաթուղթ, որ խորհրդատվական ծառայություններ է մատուցել «Բարսելոնային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ