Logo

Լապորտա. «Ես պետք է միջոցներ գտնեմ՝ լավացնելու Մեսիի ու «Բարսելոնայի» հարաբերությունները»

22:12 / 24.03.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:

«Մեսին գիտի, որ իր համար «Բարսելոնայի» դռները միշտ բաց են: Տեսնենք՝ ինչ կլինի: Ես պետք է միջոցներ գտնեմ՝ լավացնելու նրա ու «Բարսելոնայի» հարաբերությունները»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա Մեսին «Բարսելոնայի» համակարգում է եղել 2000-2021 թվականներին: Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ՊՍԺ-ում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 32 խաղի, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա