Իսպանիայի փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» մտադիր է վաճառել կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերային իրավունքը:
AS-ի տեղեկություններով, ակումբում նման որոշում են կայացրել, քանի որ ցանկանում են հրավիրել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանին ու աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը 2003-2021-ին պաշտպանել է «Բարսելոնայի» գույները:
Ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու համար կոտդիվուարցու տրանսֆերային իրավունքը պետք է վաճառվի 25-30 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ Ֆրանկ Կեսիեն կատալոնական ակումբի շարքերը համալրել է 2022 թվականի հուլիսին:
26-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում 35 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: