Logo

«Բարսելոնայում» վերջնական որոշում են կայացրել Անսու Ֆատիի ապագայի վերաբերյալ

14:02 / 19.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» մտադիր է ամռանը վաճառել թիմի վինգեր Անսու Ֆատիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն

Ակումբը կարծում է, որ իսպանացու տրանսֆերային իրավունքի վաճառքը դրական կլինի երկու կողմերի համար: «Բարսելոնան» ցանկանում է գործարքից ստացված գումարով նոր վինգեր ձեռք բերել, բայց պետք է ուշադիր լինի, որ պահպանվեն ֆինանսական արդար խաղի կանոնները:  

Հունվարին Ֆատին ակումբային գրանցումը փոխելու բազմաթիվ առաջարկներ է ունեցել, սակայն ցանկացել է մնալ «Բարսելոնայում»: 

Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 8 խաղի, բայց գոլային գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ