Logo

«Բարսելոնայում» կարծում են, որ Դեպայը խորամանկում է

00:55 / 04.11.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում» կարծում են, որ հոլանդացի հարձակվող Մենֆիս Դեպայը խորամանկում է, հայտնում է AS-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 22-ին, երբ գտնվում էր Նիդեռլանդների հավաքականի ճամբարում: Սպասվում էր, որ նա շարք կվերադառնա 4-5 շաբաթից, սակայն դեռևս չի սկսել մարզումները կատալոնական ակումբի ընդհանուր խմբում: 

Ընթացիկ մրցաշրջանում Դեպայը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 3 խաղ ու խփել 1 գոլ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին Կատարում: Նիդեռլանդների հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ մրցակիցներն են Կատարը, Էկվադորն ու Կամերունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ