Logo

«Բարսելոնան» Արաուխոյին մեղադրում է ինֆորմացիա տարածելու համար

16:59 / 12.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայում» դժգոհ են, որ կատալոնական ակումբի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը հայտնվել է մամուլում Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից առաջ, հաղորդում է Marca-ն:

Կատալոնական ակումբում կարծում են, որ Արաուխոն պետք է կանխեր տեղեկության տարածումը ԶԼՄ-ներում։ Չնայած այն փաստին, որ պաշտպանը պաշտոնապես չի հայտարարել թիմից հեռանալու ցանկության մասին, նման լուրերը կարող են վկայել, որ նա ոչ պաշտոնական բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի» հետ: Նման մտավախություններ ունեն կատալոնական ակումբում:

«Բարսելոնայում» կարծում են, որ այդպիսի լուրերը կարող են ազդել թիմի տրամադրվածության վրա: 

«Ռեալ» - «Բարսելոնա» Սուպերգավաթի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա