Բարսելոնայի քաղաքային իշխանությունները գնահատել են UFC-ի մրցաշար անցկացնելու հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խառը մենաամարտերի հեղինակավոր լիգայի ղեկավարությունը պատրաստվում է առաջին անգամ մրցաշար անցկացնել Իսպանիայում:
Անցկացման համար գլխավոր տարբերակը Մադրիդն է: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն, Իսպանիան ներկայացնող վրացի անպարտելի մարտիկ Իլիա Թոփուրիան ցանկանում է մենամարտել Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոնում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։
Բարսելոնայի մարզական խորհրդատու Դավիդ Էսկուդեն խոսել է Կատալոնիայի մայրաքաղաքում նման մրցաշար անցկացնելու հնարավորության մասին:
«Մբյուջետային միջոցներ չենք ներդնի նման մրցաշար անցկաացնելու համար։ Նախկինում նման բան չենք արել, և նման մրցաշարերը մեր քաղաքին բնորոշ սպորտային ռազմավարության մաս չեն կազմում:
Եթե ուզում են մեր քաղաքում ստադիոն վարձել, կարող են դիմել։ Բայց մենք նրանց չենք օգնի ֆինանսական առումով»,- ասել է Էսկուդեն Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: