Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամռանը կարող է ստանձնել «Բարսելոնայի» ղեկը, հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստան Ֆալկը:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դեռևս 2021 թվականին է կապ հաստատել Ֆլիկի հետ՝ կատալոնական ակումբը գլխավորելու առաջարկով, սակայն այդ ժամանակ գերմանացի մասնագետը մերժել է առաջարկը:
Առաջիկայում կատալոնական ակումբը կարող է նոր առաջարկ կատարել Հանսի Ֆլիկին:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ ամռանը կազատի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: