«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը մեղադրում են թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին վնասվածք ստանալու համար, գրում է Marca-ն:
Լևանդովսկին ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Լեհաստան - Լիտվա խաղի սկզբում ցավեր է զգացել, բայց շարունակել է խաղալ: Կատալոնական ակումբում կարծում են, որ 37-ամյա խաղացողը պարտավոր էր փոփոխություն խնդրել ու ռիսկի չենթարկել իր առողջությունը, սակայն Լևանդովսկին շարունակել է խաղալ և վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց է թողնելու «Ռեալի» դեմ առաջիկա խաղը: Լեհ հարձակվողը 1 ամսով է շարքից դուրս մնացել և բաց կթողնի 6 հանդիպում:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


