Logo

«Բարսելոնային» կրկին թույլ չեն տվել վերադառնալ «Կամպ Նոու»

00:39 / 08.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի «Բարսելոնա» - «Ժիրոնա» հանդիպումը հոկտեմբերի 18-ին տեղի կունենա Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։

Ակնկալվում էր, որ այդ հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում, բայց Բարսելոնայի քաղաքային խորհուրդը կատալոնական ակումբին կրկին թույլ չի տվել վերադառնալ իր հիմնական մարզադաշտ։

«Բարսան» «Կամպ Նոուում» վերջին հանդիպումն անցկացրել է 2023թ. մայիսին։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ