Logo

«Բարսելոնայի» վստահ հաղթանակը Սևիլյայում

02:01 / 10.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթանակի հասավ «Սևիլյայի» դեմ խաղում:

Առաջին կեսի սկզբում Ռոբերտ Լևանդովսկին ու Էդուարդո Վարգասը վայրկյանների տարբերությամբ գոլ խփեցին: Ընդմիջումից հետո փոխարինման մտած Ֆերմին Լոպեսը եզրափակեց Պեդրիի շքեղ փոխանցումը, իսկ քիչ հետո Ռաֆինյան հաշիվը դարձրեց 3:1:

60-րդ րոպեին Ֆերմինն ուղիղ կարմիր քարտ ստացավ կոպիտ խախտման համար, սակայն Հանսի Ֆլիկի՝ 10 ֆուտբոլիստով մնացած թիմը կարողացավ ևս մեկ գոլ խփել: Ստանդարտի խաղարկումից հետո դարպասի գրավմամբ աչքի ընկավ Էրիկ Գարսիան:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 48-ի: Կատալոնական ակումբը 1 միավորով հետ է «Աթլետիկոյից», 2 միավորով՝ առաջատար «Ռեալից»: «Սևիլյան» 28 միավորով 13-րդն է:

Լա Լիգա, 23-րդ տուր

«Սևիլյա» – «Բարսելոնա»՝ 1:4 (տեսանյութ)

Վարգաս, 8 – Լևանդովսկի, 7, Լոպես, 46, Ռաֆինյա, 55, Գարսիա, 89

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ