Logo

«Բարսելոնայի» ու «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կմիանա հայկական ակումբի

13:58 / 23.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Այուբ Աբուն կարիերան կշարունակի Երևանի «Ուրարտուի» կազմում: Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

25-ամյա մարոկկացին «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի մանկապատանեկան թիմում եղել է Էրիկ Վարդանյանի ու Անդրե Օնանայի խաղընկերը:

2015 թվականին հենակետային կիսապաշտպանը հանդես է եկել պորտուգալական «Պորտուի» մինչև 19 տարեկանների թիմում՝ լինելով Դիոգու Դալոյի և Դիոգու Կոշտայի թիմակիցը:

Աբուն 2017-2021 թվականներին խաղացել է իսպանական «Խետաֆեի» և «Ռեալի» երիտասարդական թիմերում: «Ռեալ Կաստիլիայում» կիսապաշտպանի թիմակիցներն են եղել Ռոդրիգոն, Ֆրան Գարսիան, Ռենիերը, Վիկտոր Չուստը, Մարվին Պարկը, իսկ գլխավոր մարզիչը եղել է իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը:

Նախորդ տարին մարոկկացին անցկացրել է բուլղարական «Պիրինում», որի կազմում մասնակցել է 35 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա