Logo

«Բարսելոնայի» ծագող աստղը հեռացել է Իսպանիայի հավաքականի ճամբարից

15:45 / 10.10.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն Իսպանիայի հավաքականին չի օգնի հոկտեմբերին կայանալիք խաղերում, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։

16-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականին միացել է ազդրի վնասվածքով։ Յամալը կվերադառնա «Բարսելոնա» և կշարունակի վերականգնողական փուլը։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա խաղերում իսպանացիները մրցելու են Շոտլանդիայի (հոկտեմբերի 12) ու Նորվեգիայի (հոկտեմբերի 15) հավաքականների հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 խաղի, խփել 1 գոլ ու կատարել 2 ասիստ։ Օրեր առաջ նա դարձել էր Իսպանիայի Լա լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը պատմության մեջ՝ ռեկորդը սահմանելով 16 տարեկան 87 օրականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա