Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը երկու ռեկորդ է սահմանել Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի խաղում։
Կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչը դարձել է Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած, ինչպես նաև գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։ Յամալը ռեկորդը սահմանել է 16 տարեկան 57 օրականում (տեսանյութ), հաղորդում է Opta-ն։
Բացի այդ, վերջին 117 տարում Յամալը հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է համաշխարհային ֆուտբոլում։ Ազգային թիմում առաջին գոլն ավելի երիտասարդ տարիքում խփել են միայն հունգարացի Յոզեֆ Խորվատը (16 տարեկան 12 օրական, 1906թ․) և հյուսիսիռլանդացի Սեմ Ջոնսթոնը (15 տարեկան 160 օրական, 1882թ․)։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում կայացած խաղում Իսպանիայի հավաքականը հաղթել էր 7:1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, իսկ Լամին Յամալն առաջին խաղակեսի վերջնամասում փոխարինել էր վնասվածք ստացած Դանի Օլմոյին։