«Բարսելոնայի» փոխավագ, գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մինչև 2028 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա դարպասապահը, որի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի հունիսի 1-ը, «Բարսելոնայում» խաղում է 2014 թվականից:
Մարկ-Անդրե տեր Շտեգենը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 379 խաղերից 159-ում դարպասն անառիկ է պահել և թիմի հետ նվաճել է 16 տիտղոս:
Նախորդ մրցաշրջանում գերմանացին ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ստացել նաև Ռիկարդո Զամորայի անվան մրցանակը, որը տրվում է Լա լիգայի մեկ խաղաշրջանում ամենաքիչ գոլ բաց թողած դարպասապահին: