Logo

«Բարսելոնայի» պաշտպանը պայմանագիր է համաձայնեցրել «Աթլետիկոյի» հետ

12:54 / 02.04.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Cadena SER-ը գրում է, որ կողմերի համաձայնությունը վերջնական չէ։ Իսպանացի ֆուտբոլիստի` «Աթլետիկո» տեղափոխությունը կարող է չկայանալ, եթե մեկ այլ ակումբ ավելի շահավետ առաջարկ կատարի նրան։

33-ամյա ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին. նա ակումբից հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում։ Ալոնսոն «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թ. սեպտեմբերից, 44 խաղում խփել է 3 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ