Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին, Կոլոմբիայի դեմ ընկերական խաղում (0-1) նշելով նորամուտն Իսպանիայի հավաքականի կազմում, դարձել է «Ֆուրիա Ռոխայի» պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է Opta Sport-ը։
Կուբարսին Կոլումբիայի դեմ խաղում եղել է 17 տարեկան և 60 օրական։ Նրանից ավելի երիտասարդ տարիքում «Ֆուրիա Ռոխայի» կազմում հանդես է եկել միայն «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը, որը 2023 թ. սեպտեմբերի 8-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի Վրաստանի թիմի դեմ խաղում (7-1) Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 16 տարեկան և 57 օրականում։
Այդ ցուցանիշով երրորդը նույնպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է` Գավին, որը 2021 թ. հոկտեմբերին իսպանացիների կազմում նորամուտը նշել է 17 տարեկան և 63 օրականում։


