«Բարսելոնայի» նորեկ Վիտոր Ռոկեն ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեից» տեղափոխված 18-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո։
Վիտոր Ռոկեն «Աթլետիկո Պարանաենսեի» կազմում մասնակցել է 81 հանդիպման, խփել 28 գոլ ու կատարել 11 արդյունավետ փոխանցում։ Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականում։


