Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է թիմի նոր մարզչական շտաբը:
Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի օգնականները կլինեն Մարկուս Սորգը, Տոնի Տապալովիչը, Հեյկո Վեստերմանը, դարպասապահների մարզիչը՝ Խոսե Ռամոն Դե Լա Ֆուենտեն, ֆիզպատրաստության մարզիչները՝ Պեպե Կոնդեն և Ռաֆա Մալդոնադոն:
Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը նախորդ ամիս էր նշանակվել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին: Ֆլիկի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:


