Logo

«Բարսելոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն Հանսի Ֆլիկի հետ

18:31 / 22.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն և ակումբի համակարգում աշխատող Բոյան Կրկիչը մեկնել են Լոնդոն, որպեսզի հանդիպեն գերմանացի մարզիչ Հանսի Ֆլիկի և նրա գործակալ Պինի Զախավիի հետ, հայտնում է Sport.es-ը:

59-ամյա մասնագետն իսպանական գրանդի գլխավոր թեկնածուն է:

Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականի մարզչի պաշտոնը թողել էր 2023-ին, մինչև այդ նա աշխատում էր Մյունխենի «Բավարիայում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեկուն թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վերաբերյալ պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է ակումբի նախագահ Ժոան Լապորտային

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա