Իսպանական «Բետիսի» պաշտպան Խուան Միրանդան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Բոլոնիա», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում գրել է, որ իսպանացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
24-ամյա Միրանդային իր կազմում ցանկանում էր տեսնել նաև իտալական «Միլանը», սակայն տեղափոխությունը ձախողվեց։
Միրանդան կատալոնական «Բարսելոնայի» մանկապատանեկան դպորցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2014-2019 թթ.։ Նա «Բլաուգրանայի» հիմնական թիմում անցկացրել է 4 հանդիպում։ Պաշտպանը «Բետիս» էր տեղափոխվել 2020 թ. հոկտեմբերին և 111 խաղում խփել է 8 գոլ, կատարել 11 ասիստ։


