Կատալոնական «Բարսելոնայից» հեռացած իսպանացի եզրային հարձակվող Ալեքս Կոլյադոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց իսպանական «Բետիս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Կոլյադոն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր իսպանական «Էլչեում», իսկ 2021/2022 մրցաշրջանի երկրորդ հատվածը՝ իսպանական «Գրանադայում»: Վինգերը «Բարսելոնայի» գլխավոր թիմում մասնակցել էր երկու հանդիպման:


