Logo

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարող է կարիերան ավարտել 31 տարեկանում

22:33 / 25.12.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին դիտարկում է 31 տարեկանում կարիերան ավարտելու տարբերակը։

Diaro Sport-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ծնկի խրոնիկական վնասվածքից։

Ումտիտին 2024 թ. մասնակցել է ընդամենը 1 հանդիպման։ Նա փետրվարին և օգոստոսին ծնկի վիրահատության է ենթարկվել։ Պաշտպանը 2023 թ. ամռանը  տեղափոխվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Լիլ», որի հետ մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի, սակայն ակումբը ցանկանում է խզել այն։

Պաշտպանը «Բարսելոնայում» հանդես է եկել 2016-2023 թթ., 133 խաղում խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա 2018 թ. Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա