Բրազիլիայում ձերբակալվել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դուգլաս Սանտոսը, հայտնում է Globo Esporte-ն:
Բրազիլացին ձերբակալվել է հրազենի ապօրինի օգտագործման համար։ Սանտոսը Բրազիլիա քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում կրակել է օդ:
Հետո ֆուտբոլիստը թաքցրել է ատրճանակն անտառում: Սանտոսը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է կրակոցի հեղինակը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ունի ազատ գործակալի կարգավիճակ: