Logo

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 5 տարի անց վերադարձել է Կատալոնիա

15:41 / 02.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն տեղափոխվել է «Ժիրոնա», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Ժիրոնայում»:

Բրազիլացին 2018-2020 թվականներին խաղացել է կատալոնական «Բարսելոնայում»: Արթուր Մելոն խաղացել է նաև բրազիլական «Գրեմիոյում», անգլիական «Լիվերպուլում» և իտալական «Ֆիորենտինայում»:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա