Logo

«Բարսելոնայի» նախագահը դիմել է ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին

12:15 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նամակներ է ուղարկել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ, հայտնում է Catalunya Ràdio-ն:

Լապորտան Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի գործի առնչությամբ է դիմել ֆուտբոլային գլխավոր կառույցներին։ Նա երկու կազմակերպություններին խնդրել է խուսափել ակումբի և նրա գործողությունների դեմ նախապաշարմունքներից:

Կատալոնական ակումբի նախագահը ֆուտբոլային կառույցների ղեկավարներին նաև խնդրել է թույլ տալ «Բարսելոնային» պաշտպանել սեփական իրավունքները ու հրապարակավ չխոսել այդ գործի մասին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում էր, որ «Բարսելոնան» կաշառել է Նեգրեյրային: Իսպանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա