
տուր
01 Հունվար 1970 - 21:22
- - 

«Բարսելոնայի» նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Էմիլի Ռոսաուդը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը կմիանա կատալոնական ակումբին:
Ըստ նրա խոսքի՝ իր ներկայացուցիչներն արդեն համաձայնության են եկել Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ նորվեգացու տրանսֆերի վերաբերյալ:
Ֆուտբոլային հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մեջբերելով Մինո Ռայոլայի խոսքը, հերքել է այդ տեղեկությունը:
«Կեղծ է: Ես երբեք չեմ խոսել «Բարսելոնայի» նախագահի և ոչ մի թեկնածուի հետ, առավել ևս չեմ քննարկել Հալանդի տեղափոխության տարբերակը: Երբ նոր նախագահ լինի, նա կարող է զանգել ինձ»,- ասել է Ռայոլան:

