Logo

«Բարսելոնայի» մասնակցությամբ հանդիպման մեկնարկը հետաձգվել է

23:30 / 16.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Գվադալախարա» - «Բարսելոնա» խաղի մեկնարկը հետաձգվել է 30 րոպեով, հաստատում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կեսգիշերի փոխարեն կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին։

Mundo Deportivo-ի տվյալներով` խաղի մեկնարկը հետաձգվել է, քանի որ «Գվադալախարայի» «Պեդրո Էսկարտեն» ստադիոնի տրիբունաներից մեկի նստատեղերը չունեն համարակալում և բացման համար անհրաժեշտ թույլտվություն։ Առանց դրա մոտ 2000 հանդիսական չի կարող ներկա լինել հանդիպմանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ