Logo

«Բարսելոնայի» մարզական տնօրենը խոսել է Շչեսնիի ապագայի մասին

00:39 / 15.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնական գրանդի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Շչեսնին խաղացող է, ում հետ պետք է հաշվի նստել, քանի որ նա կարող է շատ բան տալ մեզ հաջորդ մրցաշրջանում: Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- ասել է Դեկուն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Շչեսնին կարիերան վերսկսել և «Բարսելոնային» է միացել հոկտեմբերին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցից չորսում անառիկ է պահել դարպասը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ