Կատալոնական «Բարսելոնայի» Մ19 թիմը երրորդ անգամ հաղթեց երիտասարդական Չեմպիոնների լիգան: Այս ցուցանիշով կատալոնացիները լավագույնն են:
«Բարսելոնայի» Մ19 թիմը Շվեյցարիայի Նիոն քաղաքի «Կոլովրեյ» ստադիոնում անցկացված եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց թուրքական «Տրաբզոնսփորի» Մ19 թիմին:
Կատալոնացիները մրցաշարը հաղթել էին նաև 2017/2018 և 2013/2014 մրցաշրջաններում:


