Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
«Բարսելոնան» եզրափակիչում 2-0 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան իսպանացի կիսապաշտպաններ Աիտանա Բոնմատին և Ալեքսիա Պուտելյասը:
Ընդհանուր առմամբ՝ «Բարսելոնայի» կանանց թիմը երրորդ անգամ հաղթեց ամենահեղինակավոր եվրագավաթային մրցաշարում: «Լիոնի» կանանց թիմը 8 գավաթով մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է:
Կանանց Չեմպիոնների լիգա, եզրափակիչ
«Բարսելոնա» - «Լիոն»՝ 2-0
Աիտանա Բոնմատի, 63, Ալեքսիա Պուտելյաս, 90+5


