Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայի» կանանց թիմն «Էլ կլասիկոյում» 5-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։
«Բլաուգրանայից» դուբլ է գրանցել լեհ հարձակվող Էվա Պայորը։ Գոլերից մեկն էլ խփել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, իսպանացի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելյասը։
Կատալոնական ակումբի կանանց թիմը 5-րդ անգամ է նվաճել Իսպանիայի Սուպերգավաթի տիտղոսը։
Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ
«Բարսելոնա» (կանայք) - «Ռեալ Մադրիդ» (կանայք)` 5-0
Կառոլինա Հանսեն, 31, Էվա Պայոր, 37, 45+3, Պատրիսիա Գուիխարո, 62, Ալեքսիա Պուտելյաս, 85