Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրի վերջին խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց առաջնության նորեկներից «Ռեալ Օվիեդոյին»:
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ: Գոլ խփեցին Էրիկ Գարսիան, փոխարինման դուրս եկած Ռոբերտ Լևանդովսկին և Ռոնալդ Արաուխոն:
Չեմպիոնը 16 միավորով երկրորդ տեղում է, երկու միավորով է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից»: «Օվիեդոն» 3 միավորով 18-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 6-րդ տուր
«Ռեալ Օվիեդո» - «Բարսելոնա»` 1-3
Ալբերտո Ռեյնա, 33 - Էրիկ Գարսիա, 56, Ռոբերտ Լևանդովսկի, 70, Ռոնալդ Արաուխո, 88
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


